Без рубрики

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՆԻՖԵՍՏ)

pastar manifest 1.jpg

Հայկական ազգայնականությունը հասարակական-քաղաքական գաղափարախոսություն է, որի բարձրագույն ձևի հիմնական դրույթներն են՝

  • ազգային ինքնագիտակցությունը` հիմնված պատմական ժառանգության և ազգային գերնպատակի վրա 
  • ազգի հավաքական գիտակցությունը՝ հիմնված ազգային ինքնագիտակցության և համամարդկային արժեքների վրա 
  • հասարակական միասնականությունը 
  • ազգային շահերի գերակայությունը (հայկական պետության գործունեության, ազգի և քաղաքացու կենսագործունեության կարգավորիչ բոլոր ոլորտների ձևավորման և զարգացման մեջ) 
  • սեփական ուժերին ապավինումը (աշխարհաքաղաքական, ներքաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային և այլ գործընթացներում) 
  • սեփական մշակութային արժեքների վերագնահատումը, պահպանումը, ստեղծումն ու զարգացումը 
  • անցյալի, ներկայի, ապագայի կապի անխզելիությունը 
  • ազգի հարատևումն անկախ պետականության պայմաններում, պատմականորեն ազգապատկան բնատարածքում:

Հայկական ազգայնականությունը

  • չի ընդօրինակում օտար վարդապետություններ և անխուսափելի օտարամուտ տարրերը փոխառում է ըստ անհրաժեշտության՝ համապատասխանեցնելով ազգի էթնոհոգեբանությանն ու սեփական տարաբնույթ պայմաններին 
  • չի ընդունում այլ էթնիկ խմբերի ստորադասումը, մերժում էայլատյացությունը 
  • պատրաստակամ է ընդունել և ազգայնացնել համաշխարհային սոցիալական, նյութական, հոգևոր մշակութային նվաճումները, եթե դրանք չեն հակադրվում սեփական գաղափարներին 
  • պատրաստակամ է համագործակցության ու համակեցության օտար պետությունների և միավորների հետ 
  • նախատեսում է գործընկերային մթնոլորտ այլ գաղափարախոսությունների հետևորդների հետ, եթե այդ գաղափարախոսությունները մերժողական հակադրության մեջ չեն վերոնշյալ հիմնական դրույթների հետ 
  • հանդիսանում է հզոր պատվար ազգային ինքնության սպառնալիքների, այդ թվում՝ ասիմիլյատիվ մարտահրավերների դեմ 
  • երաշխավորում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային հզորացում՝ համայն հայությանն ու Հայաստանը դարձնելով համաշխարհային ազդեցիկ գործոն:

_______________________________________________________________________________________

Հայ ազգայնականը«Հայկական ազգայնականություն» գաղափարախոսության հետևորդն է:

 

Оставьте комментарий